19:09 10 հուլիսի, 2014Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան քննարկել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման բողոքարկումը եւ ոչ մի փոփոխություն չի կատարել՝ ուժի մեջ թողնելով ազգային հավաքականի 9 հանդիպումներին չմասնակցելու եւ չորս ամսով ֆուտբոլից հեռացնելու պատժամիջոցը, հաղորում է ՖԻՖԱ-ի կայքը: Սուարեսը կվճարի նաեւ 82 հազար եվրո տուգանքը:
Սիարեսը ՖԻՖԱ-ի որոշումը կարող է վիճարկել նաեւ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Սուարեսը կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Լյելինիի ուսը: Հետագայում Սուարեսը ներողություն խնդրեց արածի համար, իսկ Կյելինին հայտարարեց, որ ՖԻՖԱ-ի որոշումը չափազանց խիստ է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.