Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորել է Նեյմարին վնասվածք հասցրած Սունիգայի անվտանգությունը

14:15   10 հուլիսի, 2014

Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է Կոլումբիայի հավաքականի եւ «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգային, ով բրազիլացիների դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղի վերջնամասում ծնկով հարվածել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ կոտրելով բրազիլացու գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստը:

Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նամակում նշվում է, որ Սունիգան կարող է իրեն ապահով զգալ ինչպես հայրենիքում, այնպես էլ Իտալիայում: Վերջին շրջանում կոլումբացի պաշտպանը սպառնալիքներ է ստանում Նեյմարին վնասվածք հասցնելու համար, գրում է է Goal.com-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.