Բրազիլացիները ծափահարություններով են դիմավորել Գերմանիայի հավաքականին

13:40   9 հուլիսի, 2014

Մի քանի հարյուր բրազիլացիներ հորդառատ անձրեւի տակ մի քան ժամ սպասել են Սանտու Անդրեի մարզաբազայի մոտ, որպեսզի ծափահարություններով ողջունեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականին 7:1 հաշվով հաղթած Գերմանիայի հավաքանին: Բրազիլացիները մի քանի րոպե վանկարկել են «Գերմանիա, Գերմանիա», հաղորդում է reuters-ը:

Գերմանիայի հավաքականը Բելու Օրիզոնտիից վերադարձել է Սանտու Անդրե, որտեղ գտնվող մարզաբազայում կպատրաստվի հուլիսի 13-ին Ռիոյի «Մարականա» ստադիոնում կայանալիք եզրափակիչին:

Գերմանիայի մրցակիցը հայտնի կդառնա կեսգիշերին կայանալիք Հոլանդիա - Արգենտինա խաղում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.