Աշխարհի չեմպիոն Լիտբարսկի. Տպավորություն էր, թե Գերմանիան խաղում է Աֆղանստանի հետ

13:27   9 հուլիսի, 2014

Գերմանիայի հավաքականի կազմում 1990թ. աշխարհի չեմպիոն, 1982թ. եւ 1986թ. աշխարհի փոխչեմպիոն, այժմ ֆուտբոլային մարզիչ Պյեռ Լիտբարսկին 1:7 հաշվով ավարտված Բրազիլիա - Գերմանիա խաղից հետո զարմանքով է խոսել մրցակցի մասին՝ բրազիլացի ֆուտբոլիստներին համեմատելով Աֆղանստանի թիմի հետ, հաղորդում է oglobo-ն:

«Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում տպավորություն էր, թե Գերմանիան խաղում է Աֆղանստանի դեմ: Մենք հրաշալի թիմ ունենք ոչ միայն խաղադաշտում: Գերմանիան փայլուն կազմ ունի նաեւ պահեստայինների նստարանին: Նույնը հնարավոր չէ ասել Բրազիլիայի հավաքականի մասին»,- նշել է Պյեռ Լիտբարսկին:  

Հուլիսի 13-ին Գերմանիայի հավաքականը եզրափակիչում կմրցի Հոլանդիա - Արգենտինա զույգի հաղթողի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.