02:16 9 հուլիսի, 2014Գերմանացիներից ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 1:7 հաշվով կրած պարտությունը ամենախոշորն էր Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ, տեղեկացնում է Infostrada-ն:
Բրազիլիայի հավաքականը 6 գոլի տարբերությամբ պարտվել էր նաեւ 1920-ին, երբ Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ էր բաց թողել Ուրուգվայի թիմից:
Այնուամենայնիվ, բրազիլացիները չգերազանցեցին մեկ խաղում բաց թողած գոլերի հակառեկորդը: 1934-ին նրանք 4:8 հաշվով պարտվել էին Հարավսլավիայի հավաքականին:
Մինչեւ այս, աշխարհի առաջնություններում Բրազիլիայի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունը 0:3-էր: Այդ հաշվով նրանք ԱԱ-1998-ի եզրափակիչում պարտվել էին ֆրանսիացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.