ԱԱ-2014. Man of the Match՝ Տոնի Կրոս

01:58   9 հուլիսի, 2014

Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության կիսաեզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

Բրազիլացիների դեմ հաղթական խաղում Կրոսը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե եւ դարձավ 2 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ բրազիլացիները խայտառակ պարտություն կրեցին 1:7 հաշվով: Սա Բրազիլիայի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն էր աշխարհի առաջնություններում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։