14:36 8 հուլիսի, 2014Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք 2-րդ ամառային օլիմպիական պատանեկան խաղերին մասնակցելու իրավունք նվաճած Հայաստանի մարզիկների անվանացանկը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Պայքարն կմասնակցեն ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ), ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+ 85 կգ), Սոնա Պողոսյանը (63 կգ), սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, լողորդ Վահան Մխիթարյանը (50 մ, 100 մ ազատ լողաոճ եւ 50 մ բատերֆլայ), աշտարակացատկորդ Լեւ Սարգսյանը, բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանը (81 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (օդամղիչ հրացան, 10մ), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ) եւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը (66 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.