11:24 8 հուլիսի, 2014Մոսկվայի «Սպարտակի» մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն խոսել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական ակումբի հարձակվոր Յուրա Մովսիսյանի եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վերականգնման ընթացքի մասին, հաղորդում է Sport-express-ը: Երկու ֆուտբոլիստներն էլ ապքինվում են ծնկահոդի վիրահատությունից հետո:
«Յուրա Մովսիսյանը վերականգնողական փուլն անցնում է Տարասովկայի մարզաբազայում, կատարում է անհրաժեշտ պրոցեդուրաների ամբողջ համալիրը: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Վիրահատությունը կատարած վիրաբույժի եզրակացության համաձայն, իրավիճակն այդքան բարդ չէ, ինչքան կարող էր լինել: Երկու ամսում նա պետք մարզավիճակ ձեռք բերի եւ վերադառնա շարք: Ամեն ինչ կախված է բացառապես Յուրա Մովսիսյանից, նրա ձգտումից եւ եռանդից: Մենք կստեղծենք բոլոր պայմանները:
Օզբիլիսի համար ասելը, թե ամեն ինչ լավ է, սուտ կլինի: Արասը շատ է ցավում վնասվածքի պատճառով, նա ցանկանում էր ամրապնդվել հիմնական կազմում, դրսեւորել իրեն: Ցավոք, ֆուտբոլում ոչ ոք երաշխավորված չէ վնասվածքներից: Օզբիլիսը վերականգնվում է, սակայն չեմ կարծում, որ նրան կտեսնենք այս մրցաշրջանում: Նա խաղադաշտ կվերադառնա 8-9 ամիս հետո»,- ասել է Ասխաբաձեն:
«Սպարտակը» նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի գլխավորությամբ պատրաստվում է նոր մրցաշրջանին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.