00:53 8 հուլիսի, 2014«Նյու Յորք Յանկիզ» ակումբի երկրպագուն դատի է տվել ESPN հեռուստաալիքին՝ «Բոստոնի» դեմ բեյսբոլի MLB-ի խաղի ժամանակ իրեն քնած ցուցադրելու համար պահանջելով 10 միլիոն դոլար, հաղորդում է New York Post-ը:
Էնդրյու Ռեկորը ESPN-ին ոչ միայն մեղադրում է իրեն քնած ցուցադրելու համար, այլեւ հեռարձակումը մեկնաբանած լրագրողների վիրավորական խոսքերի պատճառով: Մեկնաբանները երկրպագուին անվանել են յուղոտ եւ բթամիտ: Դատական հայց կներկայացվի ոչ միայն ESPN-ի, այլեւ լիգայի ղեկավարության ու «Նյու Յորք Յանկիզի» դեմ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.