Յոահիմ Լյով. Իսկական ճակատամարտ կտանք Բրազիլիային

16:54   7 հուլիսի, 2014

Մենք կմշակենք հատուկ ծրագիր եւ իսկական ճակատամարտ կտանք Բրազիլիայի հավաքականին, ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը՝ խոսելով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման մասին:

«Չորս առաջնություն անընդմեջ մենք կիսաեզրափակիչում ենք, եւ դա թույլ է տալիս ասել, որ մենք հետեւողական հանդես ենք եկել ամենաբարձր մակարդակում: Դա առանձնահատուկ եւ զարմանալի երեւույթ է: Մենք անհամբերությամբ սպասում ենք վաղվա խաղին: Բոլոր գերմանացիները պետք է վստահ լինեն, որ մենք հուլիսի 13-ին Ռիոյի «Մարականայում» խաղալու աներեւակայելի ցանկություն ունենք:

Բոլորս գիտենք, թե ինչքան ուժեղ է Բրազիլիան: Նրանք հենց սկզբից գլխավոր ֆավորիտն էին: Ցավալի է, որ մրցակիցը կխաղա առանց երկու առաջատարների: Ես շատ եմ ցավում, որ Նեյմարը բացակայելու է: Նա զարմանալի ֆուտբոլիստ է: Ամբողջ Բրազիլիայի համար է ցավալի նրա բացակայությունը»,- Լյովի խոսքը մեջբերում է welt-ը:

Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը հուլիսի 8-ին է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.