16:25 5 հուլիսի, 2014Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստուհիները: Հայտավորված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Շուշան Սարգսյանը:
Օգոստոսի 2-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադայից առաջ սա կլինի հայ ուժեղագույն շախմատիստուհիների վերջին մրցումը:
Եվրոպայի առաջնության առաջին տուրը կանցկացվի հուլիսի 6-ին, վերջին տուրը՝ հուլիսի 17-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.