Եվրոպայի չեմպիոն Ջամալ Բուաուդա vs Դավիթ Աթանեսյան

10:27   5 հուլիսի, 2014

Իսպանիայի Վալենսիա քաղաքում հուլիսի 5-ին տեղի կունենա սուպեր մենամարտ MFE – MixFightEvents կազմակերպության աշխարհի գոտու համար:

Կկայանան 8 մենամարտեր տարբեր քաշային կարգերում, որոնցից գլխավորը կլինի Եվրոպայի К-1-ի չեմպիոնի Ջամալ Բուաուդայի (Մարոկկո) եւ Հայաստանի այկիկենդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի միջեւ մենամարտը: Երկուական րոպե տեւողությամբ երեք ռաունդների ընթացքում մասնակիցները կորոշեն MixFightEvents-ի լավագույնին:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Աթանեսյանի չեմպիոնական մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.