Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ունի 8-րդ վարկանիշը

21:44   3 հուլիսի, 2014

41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակիցների հայտացուցակները: Վարկանիշային առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 2767: Հայաստանի հավաքականի հայտացուցակում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Հայաստանի հավաքականի վարկանիշը 2677 է: Ավելի բարձր վարկանիշ ունեն նաեւ Ուկրաինան, Ֆրանսիան, Հունգարիան, ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ադրբեջանը: Առաջատար տասնյակում են նաեւ Անգլիան ու Իսրայելը:

Օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 2-ից 14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում: Կանցկացվի 11 տուր: Օգոստոսի 7-ին եւ 13-ին հանգստի օրեր են:

Հիշեցնենք, որ 2012թ. Ստամբուլում կայացած Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.