15:55 3 հուլիսի, 2014Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի՝ Բելգիա - ԱՄՆ հանդիպման ժամանակ։
Իտալացի ֆանատ Մարիո Ֆերին ձեւացրել է, որ հաշմանդամ է եւ տրիբունայում զբաղեցրել է նրանց համար հատկացված տեղը։ Երկրպագուի մարզաշապիկին գրված էր «Չիրոն ողջ է»՝ ի հիշատակ Իտալիայի գավաթի խաղարկության՝ «Նապոլի» - «Ֆիորենտինա» խաղից առաջ զոհված «Ռոմայի» երկրպագուի։
Հիշեցնենք, որ բելգիացիները լրացուցիչ ժամանակում հաղթել են 2։1 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.