07:02 16 մայիսի, 2012Տվերում ընթացող տափօղակով հոկեյի «Իլյա Կովալչուկի Գավաթ» պատանեկան մրցաշարում Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում 2:3 հաշվով պարտվել է Լատվիայի թիմին:
Մայիսի 15-ի առաջին խաղում Հայաստանի թիմը 3։2 հաշվով հաղթել էր Ժլոբինի «Մետալուրգին»:
Վեց խաղից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով 7-րդ տեղում է: Առաջատարը 17 միավոր վաստակած Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Յունոստ» թիմն է:
Մայիսի 16-ին Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Նովոսիբիրսկի «Սիբիրը» եւ «Յունոստը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.