00:59 3 հուլիսի, 2014Բոլոր հավաքականները, որոնց խաղացողներին արգելվել էր սեքսով զբաղվել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, չկարողացան դուրս գալ քառորդ եզրափակիչ, հաղորդում է Quartz-ը։
Սեքսի արգելքը դրված էր Ռուսաստանի, Մեքսիկայի, Չիլիի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականների վրա: Սեքս թույլատրող հավաքականներից պայքարը շարունակում են Հոլանդիան եւ Գերմանիան։ Հայտնի չէ Արգենտինայի, Բելգիայի եւ Կոլումբիայի հավաքականների դիրքորոշումն առաջնության ժամանակ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ։
Կոստա Ռիկայի վրա արգելքը տարածվում էր միայն խմբային փուլում, Ֆրանսիան դրա հետ կապված բազմաթիվ կանոններ ունի, իսկ Լուիս Ֆելիպե Սկոլարին թույլ է տվել սեքսով զբաղվել, սակայն՝ «առանց ակրոբատիկայի»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.