Խամես Ռոդրիգես. Հենրիխ Մխիթարյանը հիանալի փոխարինեց Գյոտցեին

22:18   2 հուլիսի, 2014

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ասել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։ Նա հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը հիանալի կերպով է փոխարինել Մարիո Գյոտցեին։

Գերմանական Bild-ի համաձայն՝ 2013-ին դորտմունդցիները ցանկանում էին 22-ամյա կոլումբացու միջոցով փոխարինել Մյունխենի «Բավարիա» հեռացող Մարիո Գյոտցեին։ Սակայն Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը կազմում էր 45 միլիոն եվրո, ինչը չափազանց շատ էր «Բորուսիայի» համար։ Նրա փոխարեն Յուրգեն Կլոպի թիմը ձեռք բերեց Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին։

«Երազանք կլիներ Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանելը։ Նախընտրում եմ խաղալ Արքայական ակումբում։

Իսկ «Բորուսիայի» համար դա խնդիր չէ։ Եթե նրանք փոխարինող էին փնտրում Գյոտցեի համար, ապա Հենրիխ Մխիթարյանը հիանալի լուծեց այդ խնդիրը»,- ասել է Ռոդրիգեսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար Գերմանիայի փոխչեմպիոնը վճարել է 27.5 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.