19:20 2 հուլիսի, 2014Բրիտանական Daily Mirror-ը ներկայացրել է այն 10 ֆուտբոլիստներին, ովքեր կարող են «Լիվերպուլում» փոխարինել Լուիս Սուարեսին, եթե ուրուգվայցի հարձակվողը որոշի հեռանալ անգլիական ակումբից։
Նրանց թվում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Հայ ֆուտբոլիստը «Բորուսիայում» անցկացրած մեկնարկային մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ։ Այժմ «Լիվերպուլը» վերադարձել է Չեմպիոնների լիգա եւ կարող է կրկին փորձել ձեռք բերել նրան»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը Մխիթարյանին ցանկանում էր ձեռք բերել նաեւ 2013-ի ամռանը, սակայն 25-ամյա ֆուտբոլիստն ընտրեց «Բորուսիան»։
«Լիվերպուլը» Սուարեսի տրանսֆերի շուրջ բանակցում է կատալոնական «Բարսելոնայի» հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.