Մանչեսթերում չեն դիմավորել Անգլիայի հավաքականին

10:51   27 հունիսի, 2014

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությում անհաջող հանդես եկած Անգլիայի հավաքականը ժամանել է Մանչեսթեր, հաղորդում է Daily Mail-ը։ 

Այնտեղ ոչ ոք չի դիմավորել Ռոյ Հոջսոնի թիմին, որը Բրազիլիայում չհաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ 3 խաղում վաստակելով ընդամենը մեկ միավոր:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում անգլիացիները պարտվեցին Իտալիային (1:2) եւ Ուրուգվային (1:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացին կոստառիկացիների հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։