01:51 27 հունիսի, 2014Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբից Բելգիայի հավաքականի պես 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին ալժիրցիները, ովքեր առաջին անգամ կխաղան «Մունդլիալների» փլեյ-օֆֆում: Ռուսներն ու կորեացիները տուն են վերադառնում:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում բելգիացիները 10 ֆուտբոլիստներով նվազագույն հաշվով հաղթեցին Հարավային Կորեային, իսկ ռուսները ոչ ոքի խաղացին Ալժիրի հետ՝ 1:1:
Ռուսաստանի հավաքականը չպահպանեց հաղթական հաշիվը, որը Ֆաբիո Կապելոյի թիմին դուրս կբերեր փլեյ-օֆֆ: Սկզբնամասում Ռուսաստանի թիմը վերահսկում էր խաղը եւ 6-րդ րոպեին Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Գոլից հետո ալժիրցիներն ակտիվացան, սակայն առաջին խաղակեսում չկարողացան հավասարեցնել հաշիվը, ինչն արեցին ընդմիջումից հետո: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ռուսները կորցրեցին իրական գոլային պահ, ինչի համար պատժվեցին 60-րդ րոպեին, երբ Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Իսլամ Սլիմանին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում խփեց աֆրիկացիների պատասխան գոլը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ֆաբիո Կապելոյի թիմը չկարողացավ խնդիրներ առաջացնել մրցակցի համար:
Հարավային Կորեա – Բելգիա խաղի միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը: Բելգիայի հավաքականից 45-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել «Պորտուի» կիսապաշտպան Ստիվեն Դեֆուրը, սակայն դա չխանգարեց Մարկ Վիլմոտսի թիմին:
Բելգիացիները 100 տոկոսանոց արդյունքով ավարտեցին խմբային փուլը, իսկ 1/8 եզրափակիչում կխաղան ամերիկացիների հետ: 4 միավոր հավաքած Ալժիրցիներին բաժին հասավ G խմբի հաղթող Գերմանիան: Ռուսներն ԱԱ-2014-ը լքեցին 2 միավորով, իսկ կորեացիները՝ 1:
ԱԱ-2014. H խումբ, երրորդ տուր
Ալժիր – Ռուսաստան` 1:1
Իսլամ Սլիմանի, - 60 – Ալեքսանդր Կոկորին, 6
Հարավային Կորեա – Բելգիա՝ 0:1
Յան Վերտոնգեն, 78
Հեռացում՝ Ստիվեն Դեֆուր, 45 (Բելգիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.