13:08 26 հունիսի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն Sovsport-ին տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին, ինչպես նաեւ անդրադարձել անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված միջադեպին։
«Դիտում եմ աշխարհի առաջնությունը եւ երկրպագում Գերմանիայի հավաքականին։ Ծանոթ եմ շատ գերմանացի ֆուտբոլիստների հետ, այդ պատճառով նրանց հաջողություն եմ մաղթում։
Տեսել եմ, թե ինչպես է Սուարեսը կծում Կյելինիին։ Սարսափելի է։ Այդպիսի բան տեղի է ունեցել նաեւ բռնցքամարտում, երբ Մայք Թայսոնը գրեթե պոկեց Էվանդեր Հոլիֆիլդի ականջը։ Բայց, որ այսպիսի բան տեղի ունենա ֆուտբոլում...
Եթե մրցակիցը կծի ինձ, կկոտրեմ նրա ատամները։ Դա կանեմ մեկ հարվածով»,- ասել է ուկրաինացի բռնցքամարտիկը։
Հիշեցնենք, որ իտալացիների դեմ խաղում Սուարեսը կծել էր Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելնիի ուսը, ինչ պատճառով ուրուգվայցուն սպառնում է մինչեւ երկու տարվա որակազրկում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.