16:25 25 հունիսի, 2014167 նորվեգացի երկրպագու խաղադրույք էր կատարել Betsafe բուքմեյքերական ընկերությունում, որ անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խաղի ընթացքում կկծի մրցակցին, հաղորդում է BBC-ն։
Խաղադրույքի գործակիցը 175 էր։ Բուքմեյքերական ընկերությունը նրանց վճարել է մոտ 44 հազար ֆունտ ստերլինգ, իսկ առավելագույն շահումը կազմել է 2000 ֆունտ։
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում կծել էր իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը։
ՖԻՖԱ-ն Սուարեսի նկատմամբ հարուցել է կարգապահական գործ։ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը կարող է որակազրկվել երկու տարով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.