ԱԱ-2014. Ուրուգվայը փլեյ-օֆֆում է, Իտալիան տուն է վերադառնում

21:55   24 հունիսի, 2014

Եվրոպայի գործող փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը:

D խմբից Կոստա Ռիկայի պես 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին ուրուգվայցիները, որոնք խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում նվազագույն հաշվով հաղթեցին իտալացիներին:

Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: Ընդմիջումից հետո ուրուգվայցիները սկսեցին ստեղծել գոլային պահեր, իսկ 59-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն: Քանակական առավելություն ստացած ուրուգվայցիներն ունեին տարածքային մեծ առավելություն, իսկ 81-րդ րոպեին խփեցին հաղթական գոլը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը:

Ուրուգվայը 6 միավորով խմբում գրավեց երկրորդ տեղը՝ 1 միավոր զիջելով Կոստա Ռիկային: Փլեյ-օֆֆում ուրուգվայցիները կմրցեն C խմբում հաղթած հավաքականի դեմ: 

ԱԱ-2014, D խումբերկրորդ տուր 

ԻտալիաՈւրուգվայ՝ 0:1

Դիեգո Գոդին, 81

Հեռացում՝ Կլաուդիո Մարկիզիո, 59 

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Մատեո Դարմիան, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի, Մատիա Դե Շիլյո, Մարկո Վերատի (Տիագո Մոտա, 77), Անդրեա Պիրլո, Կլաուդիո Մարկիզիո, Մարիո Բալոտելի (Մարկո Պարոլե, 46), Չիրո Իմոբիլե (Անտոնիո Կասանո, 71):

Ուրուգվայ. Ֆերնանդո Մուսլերա, Մարտին Կասերես, Խոսե-Մարիա Խիմենես, Դիեգո Գոդին, Ալվարո Պերեյրա (Կրիստիան Ստուանի, 63), Արեւալո Ռիոս, Կրիստիան Ռոդրիգես (Գաստոն Ռամիրես, 79), Նիկոլաս Լոդեյրո (Մաքսի Պերեյրա, 46), Ալվարո Գոնսալես, Էդինսոն Կավանի, Լուիս Սուարես:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։