Հրանտ Մելքումյանը՝ Տեպլիցեի մրցաշարի հաղթող

13:11   24 հունիսի, 2014

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հիանալի հանդես եկավ Չեխիայի Տեպլիցե քաղաքում ավարտված շախմատային մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթող։

Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մրցաշարում չորրորդ տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Մրցաշարը կավարտվի հունիսի 27-ին։

Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 7-րդ տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Կարեն Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը: Հունիսի 24-ին կկայանան վերջին պարտիաները, հաղորդում է Armchess-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.