15:41 23 հունիսի, 2014Ֆուտբոլ շատ եմ սիրում: Հետեւում եմ աշխարհի առաջնության բոլոր խաղերին: Երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին: Կարծում եմ, որ Բրազիլիան էլ կդառնա աշխարհի չեմպիոն: Իսկ եզրափակիչում տեսնում եմ Բրազիլիային եւ Կոստա Ռիկային: Ցավում եմ, որ Հայաստանը չի կարողացել հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը: Կարծում էի, Հայաստանի հավաքականը կկարողանար հասնել աշխարհի առաջնության հիմնական փուլ: Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, եւ ես կերկրպագեմ միայն Հայաստանի հավաքականին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը:
«Ֆուտբոլի երկրպագու եմ, սակայն էմոցիոնալ չեմ: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր էմոցիաներով են դիտում ֆուտբոլը, գոռում, թռչկոտում: Մտածում եմ` ինչ են մտածում այս մարդիկ, ինչու են գոռում ամեն գոլի ժամանակ: Ես էլ եմ ֆուտբոլի երկրպագու, բայց ես հանգիստ եմ նայում նույնիսկ իմ ամենասիրելի թիմերի խաղերը:
Աշխարհի առաջնությունում հանդիպում են ամենուժեղ թիմերը: Այստեղ չկա թույլ թիմ: Բոլոր հանդիպումներն էլ հետաքրքիր են, չկա ամենաուժեղ կամ թույլ խաղացող: Անկանխատեսելի է այս տարի յուրաքանչյուր խաղ: Կան թիմեր, որոնք շատ ուժեղ են, բայց թույլ խաղ են ցուցադրում, պարտվում: Այնպիսի պարտություններ են լինում, որ նույնիսկ չես էլ սպասում:
Ես երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին: Եզրափակիչում տեսնում եմ Բրազիլիային: Իսկ թե ում հետ, դա անկանխատեսելի է: Կարծում եմ Կոստա Ռիկան դուրս կգա եզրափակիչ Բրազիլիայի հետ: Կոստա Ռիկան զարմանալի խաղ է ցուցադրում: Նաեւ շատ հավանում եմ Գերմանիայի հավաքականին: Նրանք էլ ուժեղ մրցակից են: Բայց չեմ կարծում, որ Գերմանիան կդառնա չեմպիոն: Գուցե, հասնի մինչեւ եզրափակիչ, բայց աշխարհի չեմպիոն, կդառնա Բրազիլիան:
Ինձ համար զարմանալի էր Իսպանիայի պարտությունը, Անգլիան էլ է ուժեղ թիմ, բայց նրանք էլ կորցրեցին իրենց հնարավորությունը: Ռուսաստանի համար աշխարհի առաջնությունը շատ բարդ է, բայց կուզենամ նրանք հաղթահարեն խմբային փուլը:
Շատ եմ ցավում Հայաստանի հավաքականի համար: Շատ կցանկանամ մեր հավաքականին տեսնել 2018 թվականի աշխարհի առաջնությունում: Այդ ժամանակ միայն ու միայն կերկրպագեմ Հայաստանին:
Բայց սա սպորտ է եւ սպորտում ամեն ինչ անկանխատեսելի է: Բռնցքամարտում էլ է այդպես: Չես կարող վստահ լինել, թե ինչ ուժ կցուցադրի հակառակորդդ եւ չես կարող վստահ կանխատեսել քո հաղթանակը, այնպես ինչպես չես կարող վստահ կանխատեսել, թե ով կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն: Ես ուզում եմ` Բրազիլիան հաղթի»,- ասաց Սյուզի Կենտիկյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.