Հայ պատգամավորը հաղթել է Հայաստան ժամանած Մագնուս Կարլսենին (ֆոտոշարք)

22:49   22 հունիսի, 2014

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին գործարար Ռուբեն Վարդանյանի, Acronis ընկերության եւ IdeA հիմնադրամի հրավերով ժամանել է Հայաստան: Շախմատի աշխարհի չեմպիոնին Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Առաջին օրը Կարլսենն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, իսկ հետո Գաֆեսճյան կենտրոնում կայծակնային շախմատի սեանս անցկացրեց IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Միակ պարտությունը նորվեգացի գրոսմայստերը կրեց պատգամավոր Տաճատ Վարդապետյանից: Սեանսից առաջ ցուցադրվեց Կարլսենի մասին ֆիլմ:

Հունիսի 23-ին Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը կմեկնեն Տաթեւի վանք, որտեղ 20 տախտակների վրա սեանս կանցկացնեն վանականների հետ: Լավագույն մասնակիցները կստանան մրցանակներ:

Կարլսենի հետ Հայաստան են ժամանել նաեւ IT ոլորտի հայտնի մասնագետներ, այդ թվում՝ Acronis ընկերության հիմնադիր Սերգեյ Բելոուսովը եւ Almaz capital partners ընկերության ղեկավար Ալեքսանդր Գալիցկին:

Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան

 

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.