14:14 20 հունիսի, 2014Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը մենիսկի վիրահատությունից հետո չափազանց սեղմ ժամկետներում կարողացել է գերազանց մարզավիճակ ձեռք բերել եւ Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլի՝ անգլիացիների դեմ խաղին։
Դա տեղի է ունեցել հավաքականի ֆիզիոթերապեւտ Վալտեր Ֆերեյրայի շնորհիվ։ 63-ամյա մասնագետը հիվանդ է քաղցկեղով եւ առողջական վիճակի պատճառով չի կարողացել ժամանել հավաքականի մարզաբազա։ Դրա փոխարեն Սուարեսը վերջին մեկ ամսվա ընթացքում գնացել է Ֆերեյրայի տուն եւ մարզվել Վալտերի կազմած ծրագրով, հաղորդում է Depor.pe-ն։
Ֆիզիոթերապեւտի վերականգնողական կուրսի շնորհիվ հարձակվողը ռեկորդային ժամկետում վերադարձել է խաղադաշտ եւ Անգլիայի դեմ խաղում դարձել դուբլի հեղինակ։ Անգլիացիների դարպասն առաջին անգամ գրավելուց հետո Սուարեսը վազել է Ֆերեյրայի մոտ, ամուր գրկել նրան եւ աջ ձեռքի ցուցամատն ուղղել նրա ուղղությամբ։ Խաղից հետո ուրուգվայցին շնորհակալություն է հայտնել մասնագետին. «Եթե չլիներ նա, ես այստեղ չէի լինի»։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.