Մատս Հումելսի վնասվածքը լուրջ չէ

15:40   17 հունիսի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Պորտուգալիայի դեմ խաղում ստացված վնասվածքը լուրջ չէ, հաղորդում է Goal.com-ը։

25-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ եթե իր բախտը բերի, ապա նա խաղադաշտ կվերադառնա մի քանի օրից։

«Վնասել եմ ազդրս, այդ պատճառով փոխարինվեցի։ Միշտ կա վտանգ, որ վնասվածքը կարող է ավելի լուրջ լինել, քան առաջին հայացքից։ Սակայն եթե բախտս բերի, ապա մի քանի օրից առողջ կլինեմ»,- ասել է Հումելսը։

Հիշեցնենք, որ Գերմանիան հաղթել է 4։0 հաշվով, իսկ Հումելսը դարձել է գոլի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։