13:35 15 հունիսի, 2014Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ հայ բռնցքամարտիկները:
Վրաստան մեկնած բոլոր հայ մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ: Ընդ որում՝ 11 մարզիկներից 7-ը գրավել են առաջին տեղ: Ոսկե մեդալ են նվաճել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Գեւորգ Պետրոսյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը եւ գերծանր քաշային Գնել Մուրադյանը: Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաեւ Հայաստանի միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն Անուշ Գրիգորյանը:
52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը եւ 60 կգ քաշային Սամվել Մելիքյանը նվաճել է արծաթե մեդալներ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը եւ 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը բավարավել են բրոնզե մեդալներով, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մինսկում կայացած մեծահասակների միջազգային մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել նաեւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.