12:46 14 հունիսի, 2014«Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Անգլիայի դեմ հանդիպմանը, հաղորդում է The Guardian-ը։
27-ամյա հարձակվողն ապաքինվել է վնասվածքից, սակայն չի խաղա Կոստա Ռիկայի դեմ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի խոսքով՝ հարձակման գծում հանդես կգան Դիեգո Ֆորլամը եւ Էդինսոն Կավանին։
Հիշեցնենք, որ Ուրուգվայ - Կոստա Ռիկա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.