10:49 14 մայիսի, 2012Մոսկվայում անցկացված օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ մեդալ են նվաճել:
Հայաստանի վաստակավոր մարզիչ, ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ ռինգ դուրս եկան Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ:
Արարատի մարզի ներկայացուցիչ Տիգրան Արմենակյանը (81 կգ) նախնական փուլերում հաղթանակներ տարավ եւ մտավ եզրափակիչ: Բայց վճռական մենամարտը տանուլ տվեց եւ բավարարվեց երկրորդ տեղով: Արարատցի Բարեղամ Հարությունյանը (52 կգ), վանաձորցի Գագիկ Գեւորգյանը , երեւանցի Կարեն Տոնականյանը (երկուսն էլ` 60կգ) եւ էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը գրավեցին երրորդ տեղը:
Այս բռնցքամարտիկները ազգային հավաքականի պահեստայիններն են, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.