Բրազիլիա - Խորվաթիա՝ 2։2. ՖԻՖԱ-ի սխալը (ֆոտո)

09:10   12 հունիսի, 2014

Հունիսի 13-ին Սան Պաուլուում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպումը Բրազիլիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ։

Սակայն, ՖԻՖԱ-ի կայքի համաձայն՝ խաղն արդեն կայացել է։ Մի պահ հանդիպման էջում հայտնվել է վերջնական հաշիվը՝ 2։2։ Որոշ ժամանակ անց սխալը մասամբ ուղղվել է. «Full Time» բառերը մնացել են, սակայն հաշիվը հեռացվել է։ Այժմ էջում նշված է խաղի մեկնարկի ժամը։

Հիշեցնենք, որ Բրազիլիա Խորվաթիա հանդիպումը կկայանա Երեւանի ժամանակով 00։00-ին։

Скрин страницы матча Бразилия — Хорватия на официальном сайте ФИФА



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։