Մյուլերը եւ Լամը երկարաձգեցին պայմանագրերը «Բավարիայի» հետ

12:36   11 հունիսի, 2014

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերը եւ Ֆիլիպ Լամը երկարաձգեցին պայմանագրերը մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբի ավագի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2016 թվականը։ Նոր պայմանագրի համաձայն՝ Լամը թիմում կմնա մինչեւ 2018-ը։ Մյուլերի նոր պայմանագիրը կավարտվի 2019-ին։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր։ Բունդեսլիգայի 2013-2014 առաջնությունում 30-ամյա Լամը մասնակցել է 28 հանդիպման, խփել մեկ գոլ եւ կատարել երեք գոլային փոխանցում։ 24-ամյա Մյուլերն անցկացրած 31 խաղում դարձել է 13 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.