«Ռոման» մերժել է «Բավարիայի» առաջարկը

09:26   11 հունիսի, 2014

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը չի ընդունել մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիային ձեռք բերելու Մյունխենի «Բավարիայի» առաջարկը, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի չեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 33 միլիոն եվրո, ինչն իտալական ակումբի համար անընդունելի է։ «Ռոմայում» վստահ են, որ մարոկկացու տրանսֆերն ավելի թանկ է։ Իտալական ակումբի հետ Բենատիայի պայմանագիրն ավարտվում է 2018-ին։

Իտալիայի ավարտված առաջնության 33 խաղում նա դարձել է 5 գոլի հեղինակ։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։