Ալբենա. Հայ շախմատիստների արդյունքները

15:52   10 հունիսի, 2014

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 154 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը։

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի արդյունքն է 6, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանինը` 5 միավոր, հաղորդում է Armchess-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։