04:26 14 մայիսի, 2012Ֆինլանդիայում եւ Շվեդիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց չեխերին: Դիպուկ նետումներով աչքի ընկան Ալեքսանդր Պերեժոգինն ու մրցաշարի լավագույն ռմբարկու Եվգենի Մալկինը:
Ռուսաստանն այս առաջնությունում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը եւ խմբում ապահովել է առաջին տեղն ու քառորդ եզրափակիչի ուղեգիրը: Երկրորդ տեղն ապահովել է Շվեդիան: Երրորդ տեղի համար Չեխիան կպայքարի Նորվեգիայի, Լատվիայի եւ Գերմանիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.