11:25 10 հունիսի, 2014Նորվեգական Ստավանգերում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։
6-րդ տուրից հետո Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստն ունի 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Արոնյանը՝ 2.5։ 3.5-ական միավոր ունեն նաեւ իտալացի Ֆաբիանո Կարուանան եւ աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենը։
Հիշեցնենք, որ Արոնյանը 6-րդ տուրում ոչ ոքի էր խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.