00:30 9 հունիսի, 2014Ֆորմուլա-1-ի Կանադայի Գրան պրին (7-րդ փուլ) ավարտվեց «Ռեդ Բուլի» արշավորդ Դանիել Ռիկյարդոյի հաղթանակով: Սա ավստրալացու առաջին հաղթանակած Գրան պրին է կարիերայում: Այս մրցաշրջանում առաջին անգամ չհաղթեց «Մերսեդեսը», որի արշավորդ Նիկո Ռոսբերգը գրավեց երկրորդ տեղը: Երրորդ տեղում «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելն է:
Վերջնագիծ չեն հասել Գուտյերեսը («Զաուբեր»), Գրոժանը («Լոտուս»), Կվյատը («Տորո Ռոսո»), Հեմիլթոնը («Մերսեդեսը»), Կոբայասին («Կատերհեմ»), Մալդոնադոն («Լոտուս»), Էրիքսոնը («Կատերհեմ»), Չիլթոնը (Մարուսյա), Բյանկին («Մարուսյա):
Ընդհանուր հաշվարկը 122 միավորով գլխավորում է Նիկո Ռոսբերգը: Երկրորդ տեղում Լյուիս Հեմիլթոնն է՝ 118:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.