17:44 5 հունիսի, 2014Շվեդիայում շարունակվող ֆուտբոլի չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունում մեդալների համար պայքարից դուրս մնացած Արցախի հավաքականը սփոփիչ հանդիպում է անցկացրել Դարֆուրի թիմի հետ եւ առավելության է հասել 12:0 հաշվով: Չորսական գնդակ են խփել Գեւորգ Նռանյանն ու Նորայր Գյոզալյանը: Դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արամ Բարեղամյանն ու Մարատ Կարապետյանը:
Արցախը եւս մեկ հանդիպում կանցկացնի Լապլանդիայի թիմի հետ 9-րդ տեղի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.