Արմեն Համբարձումյանը եւ Կառլեն Մկրտչյանը կարող են դառնալ թիմակիցներ

11:43   4 հունիսի, 2014

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը կարող է կարիերան շարունակել Մախաչկալայի «Անժիում», փոխանցում է Sportbox.ru-ն։

Հայաստանի հավաքականի թեկնածուն «Անժիի» հետ կմեկնի Թուրքիայում անցկացվող հավաքին։ Բացի այդ, «Անժիում» փորձաշրջան կանցնեն ԲԿՄԱ-ի դարպասապահ Սերգեյ Ռեւյակինը, պաշտպան Պյոտր Տենը, ինչպես նաեւ «Տոմի» նախկին կիսապաշտպան Վալերի Սորոկինը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմյեր լիգան լքած «Անժիի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա Համբարձումյանը կարող է տեղափոխվել «Սոկոլ»։ Նա մայիսին հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն չէր կարողացել միանալ Բեռնար Շալանդի թիմին։ Նրա բացակայությունը պայմանավորված էր ակումբային ծրագրերով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։