14:35 3 հունիսի, 2014Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի ղեկավար Լեոնիդ Ֆեդունը քննադատել է ռուսական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին։ Նրա խոսքով՝ Կարպինը չափազանց վատ է օգտագործել տրանսֆերային բյուջեն։
«Կարպինը վատնել է 250-ից 280 միլիոն եվրո։ Այդ գումարով կարելի էր ձեռք բերել երեք Հալկերի։ Սակայն ընկնող օդաչուն մնում է ընկնող օդաչու։
Կարպինի ժամանակ բյուջեն աճեց երեք անգամ, իսկ արդյունքը՝ ոչ։ Այո, երկու անգամ դարձել էինք Ռուսաստանի փոխչեմպիոն, սակայն նույն արդյունքի էինք հասել ավելի քիչ գումարով։
Նա ձեռք էր բերում ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերին դեմ էի։ Կարպինը վստահեցնում էր, որ նրանց հետ կդառնանք չեմպիոն։ Անուններ չեմ տա, սակայն նրանցից մի քանիսը դեռ թիմում են»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է Championat.com-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.