Պաշտպան Հարություն Գարինյանը հանդես կգա գերմանական «Վիկտորիա Քյոլնում» (ֆոտո)

00:46   3 հունիսի, 2014

16-ամյա հայ ֆուտբոլիստ Հարություն Գարինյանը պայմանագիր է կնքել գերմանական «Վիկտորիա Քյոլն 1904» ակումբի հետ, որը հանդես է գալիս մինչեւ 17 տարեկանների Բունդեսլիգայի առաջնությունում:

Գերմանիայի Քյոլն քաղաքում ծնված հայ ֆուտբոլիստը նախքան այս հանդես է եկել «ՍՎ Բերգիշ Գլադբախ 09»-ում եւ հաջող մրցաշրջաններ է ունեցել Մ-14, Մ-15 եւ Մ-17 առաջնություններում: Հարություն Գարինյանը (180 սմ, 71 կգ) խաղում է աջ պաշտպանի դիրքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։