18:25 2 հունիսի, 2014Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, մոսկովյան թիմի նախկին մարզիչ Անդրեյ Տիխոնովը համալրել է «Կրասնոդարի» մարզչական շտաբը: Նա կլինի թիմի գլխավոր մարզիչ Օլեգ Կոնոնովի օգնականը, հաղորդում է «Կրասնոդարի» կայքը:
2013թ. մայիսին 43-ամյա Տիխոնովը վերադարձել էր «Սպարտակ» եւ Վալերի Կարպինի, հետո Դմիտրի Գունկոյի օգնականն էր: Հունիսի 2-ին Տիխոնովը պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ: Թիմը մարզումները կվերսկսի հունիսի 17-ին եւ կպատրաստվի Եվրոպայի լիգային, որտեղ նշելու է նորամուտ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.