20:43 29 մայիսի, 2014Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, պաշտպաններ Պեպեն եւ Ֆաբիու Կոենտրաուն միացել են Պորտուգալիայի հավաքականին, փոխանցում է A Bola-ն։
Արքայական ակումբի ֆուտբոլիստները հավաքականի կազմ են վերադարձել մայիսի 29-ին։ Ֆուտբոլիստները կարող են բաց թողնել Պորտուգալիայի հավաքականի՝ Հունաստանի թիմի հետ առաջիկա ընկերական հանդիպումը։ Պաուլու Բենտուն ցանկանում է հանգիստ տալ Արքայական ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած խաղացողներին։
Պորտուգալիա - Հունաստան հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Լիսաբոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.