18:23 28 մայիսի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 4-ին մեկնելու է Գերմանիա, որպեսզի հունիսի 6-ին ներկա գտնվի Գերմանիա - Հայաստան ընկերական խաղին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 34-ամյա բռնցքամարտիկը:
«Մինչեւ հունիսի 4-ն եմ մնալու Հայաստանում. այդ օրը կմեկնեմ Գերմանիա. նախ՝ նրա համար, որ հունիսի 5-ին կարեւոր հանդիպում ունեմ, սակայն ամենաշատը՝ Գերմանիա - Հայաստան խաղին ներկա գտնվելու համար: Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանն իմ ընկերներն են. շատ ուրախ եմ, որ Հայաստանում ֆուտբոլն այսպես զարգանում է»,- ասաց նա:
Անդրադառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ Արթուր Աբրահամը նշեց, որ հնարավոր է՝ մեկնի Բրազիլիա՝ հանդիպումներին հետեւելու:
«Չի բացառվում, որ կգնամ: Եթե ժամանակ ունենամ, անպայման կգնամ: Իսկ առաջնությանը երկրպագելու եմ Գերմանիային, Արգենտինային եւ Իսպանիային, ինչպես նաեւ՝ Բրազիլիային. այնպես չի, որ հատուկ նախասիրություն ունեմ»,- ավելացրեց բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մայիսի 14-ից գտնվում է Հայաստանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.