10:16 12 մայիսի, 2012Ֆինլանդիայում եւ Շվեդիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում Շվեդիայի եւ Ռուսաստանի հավաքականների խաղում քթի կոտրվածք է ստացել Շվեդիայի թիմի ռմբարկու Յոհան Ֆրանցենը, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանցենը հարված է ստացել դեմքին Ռուսաստանի հավաքականի պաշտպան Դմիտրի Կալինինից:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ռուսները դրամատիկ պայքարում Շվեդիայի հավաքականին հաղթեցին 7:3 հաշվով: Ռուսաստանը ժամանակից շուտ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.