Արաս Օզբիլիսը՝ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի աստղերի տասնյակում, որոնք ամռանը կարող են տեղափոխվել Եվրոպա

12:10   23 մայիսի, 2014

Sport-Express-ը կազմել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության աստղերի տասնյակը, որոնք ամռանը կարող են հեռանալ եվրոպական ակումբներ։

Նրանց թվում է նաեւ Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո։ Ռուսական կայքի համաձայն՝ Օզբիլիսի տեղափոխության հնարավորությունը կազմում է 35 տոկոս։

«Գարնանը լուրեր տարածվեցին, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Արաս Օզբիլիսի ծառայություններով։ Այդպիսի շրջապտույտն անդրադարձավ նաեւ կիսապաշտպանի վրա։ Հերթական տապալված խաղից հետո Օզբիլիսը նշեց, որ այդ հանդիպումից հետո դժվար թե անգլիական ակումբը շարունակի հետաքրքրվել իրենով։ Նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ֆանտաստիկ է թվում, սակայն ավելի հասարակ  թիմում խաղալը նրա ուժերի սահմանում է։

Հաղորդվում է, որ Արասով են հետաքրքրվում նաեւ թուրքակական «Գալաթասարայը» եւ «Ֆեներբահչեն», գրում է ռուսական կայքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։