20:16 21 մայիսի, 2014Մոսկվայի «Սպարտակի» եւ հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած մարզումից հետո խոսել են Հայաստանի հավաքականի երեւանյան հավաքի, ինչպես նաեւ առաջիկա հանդիպումների մասին։
Յուրա Մովսիսյան
«Չեմ ցանկանում խոսել «Սպարտակի» մասին: Ինձ քննադատում են: Դա միշտ եղել է եւ միշտ էլ կլինի։ Ես եկել եմ հավաքական եւ շատ ուրախ եմ: Հանդիպել եմ ընկերներիս: Ձեր գործը մեզ քննադատելն է, մերը՝ չլսելը»։
Հենրիխ Մխիթարյան
«Փոխարինումս Գերմանիայի Գավաթի եզրափակիչում չգիտեմ կապվա՞ծ էր վնասվածքի հետ, թե՞ ոչ: Այդ խաղին խնդիր եղավ, բայց այժմ ես առողջ եմ եւ պատրաստ խաղին:
Աշխարհի առաջնությանը ոչ մի թիմի չեմ երկրպագի: Անկանխատեսելի է այժմ ֆուտբոլը: Ցանկացած թիմ կարող է դառնալ չեմպիոն: Շատ լավ էր, որ մարզումից առաջ ունեցանք շփում մարզիչի հետ, հասկացանք մեր առաջ դրված առաջադրանքները:
Չեմ կարծում, որ Գերմանիայի իմ փորձը ու մարտավարությունը կբերեմ այստեղ: Հավաքականն ունի իր մարտավարությունը:
Մինչեւ Շալանդի հետ հանդիպելը նրան չէի ճանաչում: Հույս ունեմ, որ նրա հետ լավ արդյունքներ կունենանք»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքակականը մայիսի 27-ին Շվեյցարիայում ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հետ, մայիսի 31-ին կհանդիպի Ալժիրի թիմին, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի գերմանացիների հետ։
Վերա Մարտիրոսյան
(ֆոտո՝ NEWS.am Sport)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.