15:15 19 մայիսի, 2014Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնության 10-րդ տուրից հետո Վարուժան Հակոբյանն ունի 6.5 միավոր եւ Ալեքսանդր Լենդերմանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
10-րդ տուրում Հակոբյանը միավորը կիսել է Գատա Կամսկու հետ։ Վերջին՝ 11-րդ տուրում նա կմրցի Լենդերմանի հետ։
Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ վերջին տուրից առաջ միայն կեսական միավոր է զիջում Աննա Զատոնսկիխին եւ Իրինա Կրաշին։
Առաջնությունը կավարտվի մայիսի 20-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.