12:49 19 մայիսի, 2014Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Կամպ Նոու» ստադիոնում ոչ ոքի խաղաց կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Այդ արդյունքի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի թիմը հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։
Հանդիպման 64-րդ րոպեին տանտերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները չարձանագրեցին այդ գոլը։ Տեսանյութում երեւում է, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ամենամոտն էր «Աթլետիկոյի» դարպասին, սակայն խաղից դուրս վիճակ չպետք է գրանցվեր, քանի որ գնդակն արգենտինացու մոտ է հայտվել մրցակցի պաշտպանից։
Արդարության համար նշենք, որ իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հրում էր հյուրերի պաշտպան Խուանֆրանին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.